Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ստորագրել է հրամանագիր ընթացիկ տարվա նոյեմբերի 28-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Պաղեստինի ղեկավարի հրամանագիրը հրապարակել է WAFA լրատվական գործակալությունը։ Հրամանագրով կոչ պաղեստինցիներին կոչ է արվում «Երուսաղեմում, Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում մասնակցել ազատ և ուղղակի խորհրդարանական ընտրություններին՝ Պաղեստինի օրենսդիր խորհրդի անդամներ ընտրելու համար»։ Նշվում է, որ նախագահի որոշումն «ուղղված է ժողովրդավարության հիմքերի ամրապնդմանը և Պաղեստինի Պետությունում սկսված ընտրական գործընթացի ավարտին»։ Նաև նշում է, որ նախագահական ընտրությունների օրը, որը պլանավորված է հաջորդ տարվա առաջին եռամսյակում, «կորոշվի ավելի ուշ՝ օրենքին համապատասխան»:



