Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 25 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 12,5 մլն դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 26,5 մլն դրամ։ 25 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 106,7 մլն դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 68,5 մլն դրամ: 10 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 39,9 մլն դրամ։ Ստվերային շրջանառության բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 24 դեպքով ներկայացվել են ԱԱՀ-ի, շրջանառության հարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկներ: Ճշգրտված հարկային հաշվարկներով իրացման շրջանառությունը բարձրացվել է 1,4 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 225,6 մլն դրամ հարկի գումար: Հարկային իրավախախտման, կանխման շրջանակում ԵԱՏՄ տարածքից ներմուծված ապրանքների ինվոյսներում գների արժանահավատությունը ճշտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 729 դեպքով ներկայացվել են ճշտված հայտարարագրեր: Արդյունքում ներկայացված ճշտված հայտարարագրերով ինվոյսային արժեքը բարձրացվել է 888,9 մլն դրամով և հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 177,8 մլն դրամ հարկի գումար: Շահութահարկի թաքցված հարկվող օբյեկտները բացահայտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 7 դեպքով ներկայացվել են շահութահարկի ճգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում 3 դեպքով հարկվող շահույթը բարձրացվել է 36 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 6,4 մլն դրամ շահութահարկի գումար, 4 դեպքով ծախսերը/վնասը նվազեցվել է 173,6 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 3,2 մլն դրամ շահութահարկի գումար: Շահութահարկի թաքցված հարկվող օբյեկտները բացահայտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 7 դեպքով ներկայացվել են շահութահարկի ճգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում 3 դեպքով հարկվող շահույթը բարձրացվել է 36 մլն դրամի չափով, 4 դեպքով ծախսերը/վնասը նվազեցվել է 173,6 մլն դրամի չափով, արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա ընդհանուր 9,6 մլն դրամ շահութահարկի գումար:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով