Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ

Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հեղուկ գազ և պարարտանյութ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ ««Բիլաջար»-ի կայարանից «Բոյուք Քեսիկ» է ուղարկվել պրոպանով բեռնված 14 երկաթուղային վագոն՝ ընդհանուր առմամբ 470 տոննա, և պարարտանյութով բեռնված հինգ երկաթուղային վագոն՝ ընդհանուր առմամբ 339 տոննա»,-նշել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է ավելի քան 36,000 տոննա հացահատիկ, մոտ 8,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին և 414 տոննա անտրացիտ։ Ադրբեջանից Հայաստան է մատակարարվել ավելի քան 14,000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9655

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով