Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը՝ Թրամփի առաջարկից հետո

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների տարբերակը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից հետո. այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է «Վեստի» ծրագրի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Իրանի հետ դիմակայությունում չի հասել իր առջև դրած որևէ նպատակի, այդ իսկ պատճառով այժմ խոսում է բանակցությունների մասին։ «Ակնհայտ է, որ Իրանը դիմակայում է աշխարհի ամենամեծ գերտերությանը, և նրանք չեն հասել իրենց նպատակներից ոչ մեկին։ Այդ պատճառով էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրում է բանակցություններ, և մենք այժմ դիտարկում ենք այդ տարբերակը»,- նշել է Արաղչին։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունները արդյունք չեն տվել։Ապրիլի 21-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկարաձգում է հրադադարը՝ մինչև Թեհրանի կողմից հակամարտության կարգավորման առաջարկների ներկայացումը և բանակցությունների ավարտը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5762

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով