Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտնել է, որ հրաժարվել է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում պատգամավորի իր մանդատից և շարունակելու է պաշտոնավարումը՝ որպես Լոռու մարզպետ։ Արեն Մկրտչյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Հրաժարվել եմ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ»,- գրել է Մկրտչյանը։ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ ՔՊ-ն նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29 մանդատ, «Հայաստան»-ը՝ 12 մանդատ։ Արեն Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 20-րդ համարն էր։ Լոռու մարզպետի պաշտոնն Արեն Մկրտչյանը զբաղեցնում է 2025 թվականի սեպտեմբերից։ Նոր ձևավորվելիք խորհրդարանում պատգամավորական իրենց մանդատներից հրաժարվելու մասին ավելի վաղ հայտնել էին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9583

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով