Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է այցելել Կիև՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ակտիվացնելու նպատակով։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է TRT Haber պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մոտ ապագայում, պարոն նախագահի (խմբ․՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան) հանձնարարությամբ, մենք կայցելենք Կիև՝ որպես գործընթացի շարունակություն, որպեսզի Ուկրաինայի շուրջ բանակցություններին լրացուցիչ խթան հաղորդենք»,-ասել է Ֆիդանը։ Նա վստահեցրել է, որ այցը կլինի Անկարայի դիվանագիտական ​​ջանքերի մի մասը, որոնք ուղղված են հակամարտության կողմերի միջև բանակցային գործընթացի առաջմղմանը։ Նրա բնորոշմամբ՝ Թուրքիան շարունակում է կապեր պահպանել և՛ Մոսկվայի, և՛ Կիևի հետ և անհրաժեշտ է համարում դիվանագիտական ​​երկխոսությունը պահպանել՝ կայուն հրադադարի և հետագա խաղաղ կարգավորման հասնելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9583

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով