Երևանի ավագանու նախկին անդամ Օվսաննա Հովսեփյանը գրում է․ «Մեր հարևան Վրաստանում շանը փողոց նետելու համար տուգաքը 2000 դոլար է, մեզ մոտ` 30.000 դրամ (մոտ 75 դոլար): Եվ մենք ուզում ենք անտուն կենդանիների հարց լուծե՞լ… ԱՆՏՈւՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՍԿՍՎՈւՄ Է տնային կենդանիների հարցի լուծումից, լքելը ծայրահեղ խստացնելուց, բուծումը կանոնակարգելուց: Առանց տնային կենդանիների հարցերը լուծելու՝ դրսի կենդանիների հարցը լուծելը մաղով ջուր կրել է»։



