Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է Aljazeera-ն։ Նշվում է, որ զրույցի ընթացքում երկու ։ Հաղորդվում է, որ Պակիստանի վարչապետը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի հետ լարվածության վերջին սրման կապակցությամբ և կոչ է արել Իրանին ու բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Պարսից ծոցում իրավիճակի սրումը սկսվել է հուլիսի 7-ի գիշերը Հորմուզի նեղուցով անցնել փորձող առևտրային տանկերների վրա իրականացված հարձակումներից հետո։ Դրանից հետո ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, ինչին ի պատասխան Թեհրանը հարվածել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։



