168.am -ը մոտ երկու տարի փորձում է պարզել պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի մահվան հանգամանքները՝ արդյո՞ք նա սպանվել է հակառակորդի կրակոցից, թե՞ ոչ, քանի որ ի սկզբանե քրեական վարույթը սպանության հատկանիշներով է հարուցվել , սակայն ՀՀ քննչական կոմիտեից մեր գրավոր և բանավոր հարցումներին ու հարցադրումներին ի պատասխան ՝ հայտնել են՝ որևէ բան դեռ չի պարզվել: 2024 թվականի հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր



