Աբբաս Արաղչին մեկնել է Օման

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ (Օման)՝ քննարկելու երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները։ Այս մասին հայտնում է Press TV-ն։ Նշվում է, որ Արաղչիին Օմանի ԱԳՆ շենքում դիմավորել է երկրի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսաիդին։ Սպասվում է, որ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը կլինի օրակարգի գլխավոր հարցերից մեկը։ Քիչ առաջ Fars գործակալությունը հայտնել է, որ Իրանի Թեհրան նահանգի արևելքում պայթյունների ձայներ են լսվում։ Ըստ գործակալության տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել րոպեներ առաջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9578

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով