Գերմանիան և Ֆրանսիան մտադիր են համատեղ նախաձեռնությամբ հանդես գալ Լիբանանումվստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։ «Մենք ցանկանում ենք Ֆրանսիայի հետ համատեղ մշակել Լիբանանի նկատմամբ ընդհանուր քաղաքականություն՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու հնարավորությունները մեծացնելու համար», – ասել է Վադեֆուլը Tagesspiegel թերթին տված հարցազրույցում։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարն այս հարցի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։



