Հանրապետության հրապարակում սկսվել է Վարդավառի տոնակատարությունը։ Տեսակադրերում երևում է, որ վարդավառյան տոնախմբությանը մասնակցում են բազմաթիվ մարդիկ։ «Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը»,- գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հրապարակելով նաև տեսակադրեր։



