Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա․ վերջինի վարորդը մահացել է։ Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է նաև Honda մակնիշի ավտոմեքենա։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել ծառը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով