Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ

՝ նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ։ 74 տարեկան հասակում կյանքից հեռացած նախկին ղեկավարի պատվին երկրում պետական դրոշները կիջեցվեն։ Հուլիսի 13-ից երկուշաբթի օրվանից մինչև կիրակի՝ հուլիսի 19-ը, պետական բոլոր կառույցներն ու հիմնարկները կդադարեցնեն աշխատանքը։ Հոգեհանգստյան աղոթքը տեղի կունենա հուլիսի 12-ի երեկոյան՝ Դոհայի Իմամ Մուհամմադ բին Աբդ ալ-Վահհաբ մզկիթում, որից հետո նախկին էմիրին կհուղարկավորեն Լուսայիլի գերեզմանատանը։ Շեյխ Համադը Կատարը կառավարել է 1995-2013 թվականներին, որից հետո գահը փոխանցել է որդուն՝ ներկայիս էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9733

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով