Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը Իրանի հարձակումները երկրի տարածքի վրա որակել է «վտանգավոր էսկալացիա», որը խորացնում է լարվածությունն ու անկայունությունը Մերձավոր Արևելքում։ Գերատեսչությունը հայտարարել է, որ այդ հարձակումները հանդիսանում են Կուվեյթի ինքնիշխանության կոպիտ խախտում և միջազգային իրավունքի ոտնահարում։ Քուվեյթը հայտարարել է, որ պահպանում է իր անվտանգությունը պաշտպանելու՝ միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված իրավունքը։ Կիրակի օրը, ի պատասխան ԱՄՆ հարվածների, Իրանի զինված ուժերը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ հարձակումներ են իրականացրել Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում, Կատարում և Օմանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա։ Քուվեյթում թիրախավորվել են Patriot ՀՕՊ համակարգեր, զինամթերքի պահեստ և ամերիկյան ռազմական ռադար։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հուլիսի 11-ին հայտնել է Իրանի ուղղությամբ երրորդ ալիքի հարվածների ավարտի մասին։ Ամերիկյան կողմի տվյալներով՝ շաբաթվա սկզբից իրականացված երեք հարձակումների ընթացքում Իրանում խոցվել է ավելի քան 300 թիրախ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9576

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով