ԱՄՆ պետքարտուղար Մարկո : «Այժմ նրանց մոտ մնացել է հրթիռների միայն կեսը, ոչ մի գործարան, չկա նավատորմ և չկա ավիացիա։ Այս ամենը ոչնչացվել է։ Այնպես որ, նրանց վիճակը վատթարացել է, և նրանք զգալիորեն թուլացել են»,- ասել է Ռուբիոն։ Նրա խոսքով՝ Իրանն այժմ փորձում է ժամանակ շահել բանակցությունների միջոցով։ Ռուբիոն նշել է, որ իրանցիները շատ փորձառու և հմուտ բանակցողներ են, ուստի ԱՄՆ-ն պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերի։ «Մենք չենք կարող թույլ տալ նրանց սպրդել»,- ընդգծել է պետքարտուղարը։ Նա նաև հավելել է, որ ցանկացած հնարավոր համաձայնագիր պետք է լինի այնպիսին, որը վերջնականապես և անդառնալիորեն կզրկի Իրանին ցանկացած պահի միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ թռիչք կատարելու հնարավորությունից։



