Եվրոպան և Մեծ Բրիտանիան պատած անոմալ շոգն անմիջականորեն կապված է կլիմայի փոփոխության հետ։ Այս տարվա մայիսին և հունիսին արդեն գրանցվել էր ռեկորդային շոգ․ օդի ջերմաստիճանը մոտեցել էր 38 աստիճանի։ Այժմ էլ սպասվում է շոգի ևս մեկ ալիք, որի մասին նախազգուշացնում են առողջապահական ծառայությունները․ Կլիմայի փոփոխությունն այսօր դարձել է Եվրոպայում ավելի հաճախ գրանցվող ծայրահեղ բարձր ջերմաստիճանների հիմնական պատճառը։



