Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի: Այդ մասին հայտնել է խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը: Կռավարության ամենօրյա զեկույցի համաձայն, որը Ռոդրիգեսը հրապարակել է Telegram-ի իր ալիքում, երկրաշարժից վիրավորվել է է 16 740 մարդ, 17 907-ը զրկվել են օթևանից: Ամբողջությամբ ավերվել է 190 շենք, 856-ը՝ զգալիորեն վնասվել: Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6 462 մարդ, 32 401-ը բուժօգնություն է ստացել հիվանդանոցներում և բժշկական հաստատություններում: Օգնություն է տրամադրվել 120 794 ընտանիքի, 19 583 մարդ տեղավորվել է 108 ժամանակավոր ճամբար: Տուժածներին բաժանվել է 9 995 տոննա սննդամթերք:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով