Գերմանիայի ԱԳ նախարարությունից հայտարարել են, որ Բեռլինում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը կանչվել է գերատեսչություն՝ Գերմանիայի, ԵՄ գործընկերների և Ուկրաինայի դեմ ուղղված կիբերարշավի կապակցությամբ։ «Գերմանիայի, ԵՄ գործընկերների և Ուկրաինայի դեմ կիբերհարձակումներն անընդունելի են», – ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։ Նախարարությունից հայնտել են, որ իրենք վճռական են տրամադրված նմանօրինակ գործողություններին արձագանքելու հարցում՝ այդ թվում և լրացուցիչ պատժամիջոցների սահմանմամբ։ «Բացի այդ, այսօր մենք կանչեցինք Ռուսաստանի դեսպանին և կրկին ներկայացրինք մեր դիրքորոշումը», – նշել են Գերմանիայի ԱԳՆ-ից։ Ռուսական կողմը հերքում է մասնակցությունը Եվրոպայի տարածքում կիբերհարձակումներին։



