Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի «Rong Beer Na Lat Phrao» բարում տեղի ունեցած ուժգին հրդեհը առնվազն 27 մարդու կյանք է խլել, 22-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Հրդեհը սկսվել է կիրակի ուշ երեկոյան, ենթադրաբար՝ օդորակիչի կարճ միացումից, և արագ տարածվել՝ շենքը պատելով ծխով ու կրակով։ Զոհերի մեծ մասը հայտնաբերվել է զուգարանում, որտեղ նրանք փորձել են պատսպարվել ծխից։ Իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու անվտանգության նորմերի խախտումները, որոնք նպաստել են ողբերգության մասշտաբին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9617

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով