«Փառք Աստծո, վիրահատություններն անցել են, հիմա այլևս վիրահատությունների կարիք չկա». Վերա Խաչատրյան

Հունվարի 14-ին ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակն արդեն լավ է՝ երկու բարդ վիրահատություններից հետո։ Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, 168.am -ին փոխանցեց, որ բոլոր վիրահատություններն իր հայրը բարեհաջող անցել է։ «Փառք Աստծո, վիրահատություններն անցել են, հիմա հայրս իրեն արդեն լավ է զգում։ Այլևս վիրահատությունների կարիք չկա, միայն ժամանակ առ ժամանակ գնում է պրոֆիլակտիկ ստուգումների, այնպես չէ, որ ինտենսիվ բժիշկների հսկողության տակ է։ Երևի մի երկու անգամ էլ կայցելի հիվանդանոց, ստուգումների, և վերջ»,- նշեց Վերա Խաչատրյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով