Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Եվրամիության արտաքին գործերի նախարարները հստակ նշել են, որ Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքը գտնվում է հարձակումների, հակահարձակումների և փխրուն հրադադարի վտանգավոր շրջափուլի մեջ։ Կալասը նշել է, որ Իրանի հարձակումներն առևտրային նավերի վրա խախտում են միջազգային իրավունքը և փոխըմբռնման հուշագիրը։ «Մինչև պատերազմը Հորմուզի նեղուցը բաց էր նավարկության համար՝ առանց վճարների։ Պատերազմի ավարտից հետո նեղուցը պետք է բաց լինի նավարկության համար՝ առանց վճարների»,- ասել է Կալասը։ ԵՄ բարձր ներկայացուցիչի խոսքով՝ նախարարները հստակ ընդգծել են, որ նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ, իսկ Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք։ Նա նաև նշել է, որ Ծոցի գործընկերները կարևոր դեր ունեն տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ Կալասի խոսքով՝ Իրանի հարձակումները Հորդանանի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի դեմ անընդունելի են և կարող են հանգեցնել խաղաղության կամ միջանկյալ խաղաղության համաձայնության ամբողջական փլուզման։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9576

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով