Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովին՝ հուլիսի 13-ին հանրապետության տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի հայտնաբերումից հետո, որն, ինչպես կարծում են իշխանությունները, կարող է պատկանել Ռուսաստանին։ Այս մասին հաղորդել է ProTV հեռուստաալիքը։ Սա առաջին դեպքը չէ, երբ դեսպանը կանչվում է ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի կապակցությամբ։ Հունիսի սկզբին Օզերովին կանչել էին արտաքին գործերի նախարարություն՝ հարևան Ռումինիայում անհայտ ԱԹՍ-ի ընկնելուց հետո։ Այդ ժամանակ դեսպանը նշել էր, որ Մոլդովայի իշխանությունների հետ բոլոր շփումները սահմանափակվել են նախարարություն կանչերով։ ՏԱՍՍ-ն իր հերթին հիշեցնում է, որ ավելի վաղ Օզերովը նշել էր, որ Մոլդովայի իշխանությունները Ռուսաստանին են մեղադրում բոլոր պատահարների համար՝ հետևելով Եվրամիության ղեկավարության հրահանգներին, առանց որևէ ապացույց ներկայացնելու:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9576

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով