Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով

Բաքվի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում տարբերվում է Մոսկվայից և անհամաձայնության առարկա է, սակայն այն ստվեր չի գցում երկկողմ հարաբերությունների վրա․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կան մի շարք պետություններ, որոնց հետ մենք սերտ հարաբերություններ ունենք, և որոնք կիսում են այս դիրքորոշումը։ Դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք, և դա անհամաձայնության առարկա է», – մեկնաբանել է նա։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Մոսկվան հավատարիմ է պրագմատիկ մոտեցմանը և դա չի համարում Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացնելու պատճառ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով