Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հուլիսի 13-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։ Վստահ եմ, որ միասնական աշխատանքի, փոխադարձ հարգանքի և համագործակցության շնորհիվ կկարողանանք կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված Շենգավիթ վարչական շրջանի զարգացմանը, բարեկարգմանը և բնակիչների կյանքի որակի շարունակական բարելավմանը։ Մեր առջև կանգնած են բազմաթիվ կարևոր անելիքներ։ Յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում լինելու է բնակչի շահը, իսկ աշխատանքի գլխավոր սկզբունքները՝ պատասխանատվությունը, թափանցիկությունն ու արդյունավետությունը։ Սիրելի՛ շենգավիթցիներ, վստահեցնում եմ, որ իմ ամբողջ փորձն ու կարողությունները ներդնելու եմ մեր վարչական շրջանի զարգացման և յուրաքանչյուր բնակչի վստահությունն արդարացնելու համար։ Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ և հարմարավետ Շենգավիթ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով