Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ

Իրանի խորհրդարան է ներկայացվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագիծ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։ «Անցյալ երեկոյան, ամերիկյան անօդաչուների խոցման հետ միաժամանակ, պաշտոնապես Իրանի խորհրդարան է ներկայացվել «Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգության և կայուն զարգացման ապահովման ռազմավարական միջոցներ» օրինագիծը», – գրել է նա։ Ազիզին ընդգծել է Թեհրանի մտադրությունը՝ «պաշտպանել իր կարմիր գծերը, հատկապես Հորմուզի նեղուցի կառավարման հարցում»։ «Սա առաջին քայլն է։ Առջևում սպասվում են հետագա միջոցներ», – հավելել է նա։ Օրինագծին նախ պետք է հավանություն տա խորհրդարանը, այնուհետև այն պետք է ներկայացվի Սահմանադրության պահապանների խորհրդի քննարկմանը, ապա՝ նախագահի ստորագրմանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով