Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և Երևանի ղեկավարների շահերն այս հարցում այդքան համընկնում։ Պատասխանը մեկն է՝ վախ։ Երբ ազդեցիկ հայը միջազգային ասպարեզում իր ռեսուրսներով հակադարձում է ադրբեջանական ագրեսիային, նա միաժամանակ դառնում է թիրախ թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի համար։ Սամվել Կարապետյանին լռեցնելու այս համակարգված փորձը հարված է ոչ թե անհատին, այլ Հայաստանի ազգային դիմադրողականությանը։ Սա պետք է գիտակցի ամեն հայ։ «Ազգ» օրաթերթի փոխանցմամբ ասել է «միջազգային իրավաբան» Ռոբերտ Ամստերդամը։ Փաստ է, որ Սամվել Կարապետյանը, գտնվելով տնային կալանքում, «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, ապա նույնանուն դաշինք է ստեղծել և մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին։ Քարոզարշավի օրերին նա մամուլի ասուլիսներ է անցկացրել,



