ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա

Մերձավոր Արևելքում լարվածության վերաակտիվացման ֆոնին վերականգնվում են համաշխարհային տնտեսություններում և ներդրումային շուկաներում անորոշության պայմանները։ Այս պայմաններում նավթի գների դինամիկան փոփոխվում է։ Վերջինս իջել էր համաձայնության ֆոնին, որի հետևանքով ԱՄՆ տնտեսությունը կարող է պահպանել կայունությունը, մինչդեռ Եվրոպան դեռ մնում է խոցելի։ Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները կարծում են, որ առաջիկա 6 ամիսները կարևոր փորձություն կլինեն շուկաների համար։ Հիմնական սցենարը ենթադրում է ճգնաժամի աստիճանական մեղմացում և Հորմուզի նեղուցի վերաբացում, սակայն կրկնակի սրացման դեպքում ճնշում կլինի բաժնետոմսերի և պարտատոմսերի վրա՝ միաժամանակ աջակցելով ապրանքային շուկային և ոսկուն։ «Գլոբալ ներդրումային հեռանկարներ. հուլիս 2026թ.» վերլուծության մեջ ներկայացրել են հիմնական դիտարկումները և ներդրումային հեռանկարները։ Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները նշում են, որ, ընդհանուր առմամբ, ներդրումային որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է ուշադրությունը չսևեռել միայն կարճաժամկետ իրադարձությունների վրա, այլ կենտրոնանալ կառուցվածքային դիմակայունության, գնագոյացման ազդեցության և արտաքին ցնցումները կլանելու ընկերությունների կարողության վրա։ Այս հատկանիշները կարելի է գտնել տարբեր տարածաշրջաններում և տնտեսության տարբեր ոլորտներում։ Ստորև ներկայացված են ակտիվների հիմնական դասերի վերաբերյալ հիմնական համոզմունքները․ Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ Բաժնետոմսերի դեպքում շարունակվում է հավասարակշռված մոտեցումը՝ նախապատվությունը տալով դիմակայուն բիզնեսներին և ամուր հաշվեկշիռ ունեցող ընկերություններին։ Ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ գրավիչ պաշտպանական ոլորտները, մասնավորապես՝ սպառողական առաջին անհրաժեշտության ապրանքների և առողջապահության ոլորտները, ինչպես նաև արդյունաբերության և նյութերի ոլորտների որակյալ ընկերությունները։ Ներկայումս տնտեսական միջավայրի պակաս բարենպաստ պայմանները դեռևս փոխհատուցվում են շուկայում առկա բարձր իրացվելիությամբ և ընկերությունների շահույթի կայուն աճով։ Նման պայմաններում անհարժեշտ է պահպանել ռիսկի նկատմամբ զգուշավորություն, կիրառելով ռիսկերի հեջավորման միջոցներ և առաջնահերթություն տալով ներդրումների դիվերսիֆիկացմանը՝ շուկայի կենտրոնացվածության ռիսկը նվազեցնելու նպատակով։ Ամունդի-Ակբան գործարկել է Ամունդի-Ակբա հետազոտական կենտրոնը՝ ֆինանսական շուկայի մասնակիցներին տրամադրելու հասանելի, հուսալի և արդիական վերլուծություններ գլոբալ ներդրումային հեռանկարների, շուկայական փոփոխությունների, տնտեսական զարգացումների և աշխարհաքաղաքական ազդեցությունների վերաբերյալ, որոնք հրապարակվում եմ յուրաքանչյուր ամիս Հետազոտական կենտրոնի կայքում ։ Ամունդի ներդրումային ինստիտուտ Ամունդի ներդրումային ինստիտուտը ստեղծվել է հաճախորդների հետ ռազմավարական երկխոսությունը բարելավելու և Ամունդիի առաջատար դիրքը տնտեսական և ֆինանսական հետազոտությունների ոլորտում ամրապնդելու համար: Այն վերլուծություններ է տրամադրում տնտեսական և շուկայական զարգացումների վերաբերյալ, ներառյալ դրանց ազդեցությունը ներդրողների վրա: Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․հունիսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 842 մլրդ դրամ։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․4 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2026թ․ մարտի 31-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 63 մասնաճյուղ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9630

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով