Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. « 5րդ տարին է՝ Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի սպանության օրը մոմավառություն ենք անում դեպքի վայրում։ Այս տարի նիկոլական ֆեյքերն ու չֆեյքերը աննախադեպ հիստերիա բարձրացրին այս կապակցությամբ։ Ինչ կեղծիք ասես չտեսա գրած (օրինակ՝ «ծախվածներ»), բայց ամենազավեշտալին սա էր. «Ընտրություններ ա, դրա՞ համար եք հիշել»։ Այսինքն որ 2022-ից ի վեր ամեն ապրիլի 26-ին մոմավառություն ենք կազմակերպում ու ծաղիկ դնում, որ բազում անգամներ այս մասին գրում-խոսում ենք, էդ հեչ, էլի. թե բա «ընտրություններ»։ Բայց լավ, ենթադրենք, թե «ընտրությունների շեմին ենք հիշել»… Ու ի՞նչ… Եթե ընտրություններ են, ուրեմն Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք։ Անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք։ Իրո՞ք։ Բա հենց հիմա է ժամանակը խոսելու, գրելու, աղաղակելու։ Եւ ինչքան ուժ ունենք իրազեկելու ենք մարդկանց։ Բայց իրականում ֆեյքային ակտիվությունն ահագին օգնեց, որ գրառումները լավ տարածվեն։



