Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին

Հուլիսի 14-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչների և փորձագետի հետ։ Այդ մասին հայտնում են ՀԾԿՀ-ից: Հանդիպմանը քննարկվել են ՀԾԿՀ գործունեության հիմնական ուղղությունները և հանրային ծառայությունների ոլորտներում կիրառվող կարգավորումները, այդ թվում պետական մասնակցությամբ ընկերություններում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սակագների սահմանման մեխանիզմներին, սակագնային մեթոդաբանությանը, ինչպես նաև այն մոտեցումներին, որոնք կիրառվում են էներգետիկայի, բնական գազի, ջրամատակարարման, հեռահաղորդակցության և այլ կարգավորվող ոլորտներում։ Կողմերը քննարկել են նաև ներդրումային ծրագրերի հաստատման գործընթացը, դրանց գնահատման չափանիշները և ներդրումների ազդեցությունը սակագների ձևավորման վրա։ Ներկայացվել են հանձնաժողովի կողմից կիրառվող կարգավորիչ գործիքները, որոնք միաժամանակ նպաստում են ծառայությունների որակի բարելավմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։ Հանդիպմանը առանձին անդրադարձ է կատարվել էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին, ինչպես նաև մրցակցային միջավայրի զարգացմանն ու ոլորտի հետագա կատարելագործման ուղղություններին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով