Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 2011-ի՝ մեկ օրում ավելանալով 20-ով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԴՀ կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը: Էբոլայից մահացածների թիվը կազմում է 754: Մահացության ցուցանիշը 23,4% է: Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում 376 հիվանդ: Շփումների հսկման ցուցանիշը կազմում է 64,4%: Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում: Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով