Ջերմաստիճանը կնվազի

Հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին և 20-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով։ Երևանում hուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-20-ը երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով