ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից: Կողմերն անդրադարձել են հատկապես թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու հնարավորություններին, քննարկել հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող կարևոր հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։



