Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը

Հուլիսի 13-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմերի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով մարզում արձանագրված հանցավորության հիմնական միտումներին, առանձին հանցատեսակների աճին ու նվազմանը։ 2026 թվականի առաջին կիսամյակում Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից գրանցվել է 130 հանցագործության դեպք։ Աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ մարդու դեմ ուղղված և առանձնապես ծանր հանցագործությունները։ Սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի բացահայտման արդյունավետությունը կազմել է 100 տոկոս։ Մեղադրյալ ներգրավված լինելու հիմքով բացահայտման ցուցանիշն աճել է։ Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Գեղարքունիքի մարզի բաժինների ղեկավարները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16985

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով