Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Բահրեյնում գտնվող «Շեյխ Իսա» ռազմաբազայի ուղղությամբ նոր, «կործանարար» հարձակման մասին։ Իրանական կողմի պնդմամբ՝ ոչնչացվել են օդային հետախուզության և կառավարման ռադարները, ինչպես նաև ռազմական ինքնաթիռների վառելիքի պոմպակայանը։ ԻՀՊԿ-ն հայտնում է, որ այս հարվածները պատասխան են ԱՄՆ-ի գործողություններին, որոնք, ըստ Թեհրանի, հանգեցրել են Ահվազի մանկական քաղցկեղի հիվանդանոցին։ Իրանի ռազմական կառույցը նաև հավելել է, որ «պայքարը շարունակվում է»՝ հաստատելով Քուվեյթի և Հորդանանի ուղղությամբ իրականացված հարձակումները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9546

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով