Արաղչին ողջունել է Մոսկվայի աջակցությունը դիվանագիտական ջանքերին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ողջունում է Ռուսաստանի աջակցությունը դիվանագիտական ջանքերին և բարձր է գնահատում երկու երկրների միջև կապերի ամրությունը՝ նշելով, որ վերջին իրադարձությունները ցույց են տվել նրանց ռազմավարական գործընկերության խորությունը։ Ռուսաստանն առաջարկել է ցանկացած միջնորդական ծառայություն՝ Իրանի շուրջ հակամարտությունը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղություն ապահովելու համար։ Ռուսաստանը նաև բազմիցս առաջարկել է պահել Իրանի հարստացված ուրանը՝ որպես լարվածությունը նվազեցնելու միջոց, սակայն այդ առաջարկը մերժվել է Միացյալ Նահանգների կողմից։ Նախօրեին Ռուսաստան էր այցելել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Պուտին-Արաղչի հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, թե Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի «դժվար ժամանակաշրջանը», և խաղաղությունը կհաղթի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով