Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Ապրիլի 28-ին, ժամը 00։10-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 00:50-ին: Ավտոմեքենան այրվել է․ տուժածներ չկան:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով