Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ Իսրայելի իշխանությունների կողմից ազատ արձակված 12 պաղեստինցի բանտարկյալներ ժամանել են Գազայի հատված և տեղափոխվել անկլավի կենտրոնում գտնվող ալ-Ակսա հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Հաղորդվում է, որ այս պահին Իսրայելի բանտերում կա ավելի քան 9000 պաղեստինցի բանտարկյալ։ 3 պաղեստինցի է զոհվել հուլիսի 16-ի առավոտյան Իսրայելի կողմից Գազա քաղաքի ռմբակոծության հետևանքով։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի դեմ իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 73246-ի, վիրավորներինը՝ 173727-ի։



