Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները

Պակիստանը հուլիսի 16-ին հայտարարել է, որ կհորդորի Միացյալ Նահանգներին և Իրանին դադարեցնել բռնությունը և վերսկսել բանակցությունները՝ անցած ամիս իր միջնորդությամբ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Ինչպես հաղորդում է France24-ը, թեմայի մասին Իսլամաբադում լրագրողների հետ զրույցում խոսել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին։ «Թեև փոխըմբռնման հուշագրի իրականացումը բախվում է մարտահրավերների, Պակիստանը կշարունակի խրախուսել բոլոր կողմերին դադարեցնել բռնությունը և վերսկսել տեխնիկական մակարդակի բանակցությունները՝ համաձայն հուշագրի»,- ասել է Անդրաբին։ Վերջին օրերին ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցնում՝ շեղվելով ձեռք բերված համաձայնագրի շրջանակներից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9547

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով