Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր

Ադրբեջանը 2026 թվականի հունիսին Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր։ Ադ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներին։ Նշվում է, որ հունիսին Հայաստան է մատակարարվել 1,39 տոննա պլաստմասե շինարարական նյութ՝ 5,91 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Նույն տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 17 մլն 128,64 հազար դոլար։ Միաժամանակ նշվում է, որ նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ապրանքների անուղղակի ներմուծման ծավալը կազմել է 960 դոլար, իսկ հունիսին Հայաստանից Ադրբեջան մատակարարումներ չեն իրականացվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9576

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով