Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հուլիսի 16-ին ամերիկացի գործընկերոջ՝ Փիթ Հեգսեթի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Իսրայելը վճռական է տրամադրված Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածում ստեղծված «անվտանգության գոտիներում» իր ուժերը պահելու հարցում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Կացի գրասենյակի հայտարարության մեջ նշվել է, որ նախարարի խոսքով՝ զորքերի ներկայությունն անհրաժեշտ է «Իսրայելի սահմանները և սահմանի մոտ գտնվող համայնքները ջիհադիստական ​​ուժերի սպառնալիքներից պաշտպանելու համար»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13657

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով