Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման գործում ունեցած անփոխարինելի դերակատարման համար։ Ադրբեջանի նախագահն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահին նաև Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում իր ունեցած ելույթով կիսվելու համար, որում Ալիևը Թրամփին բնութագրել էր որպես «խաղաղության մարդ»։ Ալիևը նշել է, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած պատմական գագաթնաժողովի առաջին տարեդարձին մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ։ «Առիթն օգտագործելով՝ կրկին իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության առաջմղման գործում Ձեր անփոխարինելի դերակատարման համար։ Ձեր առաջնորդությունը պատմական ներդրում է ունեցել մեր տարածաշրջանը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը մոտեցնելու գործում։ Դուք իսկապես խաղաղության մարդ եք»,- գրել է Ադրբեջանի նախագահը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9531

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով