Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակայնորեն անդրադարձել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի միջև ծագած հակասություններին՝ ընդունելով, որ կողմերը չեն կարողացել ընդհանուր լեզու գտնել։ Նախագահի խոսքով՝ խնդիրները գոյություն ունեն տարբեր մակարդակներում և դուրս են գալիս Միխայլո Ֆեդորովի և Օլեքսանդր Սիրսկու անձնական հակամարտության շրջանակներից։ Զելենսկին ընդգծել է, որ կուտակվել են բազմաթիվ չլուծված հարցեր՝ սկսած զորահավաքից և տարածքային հավաքագրման կենտրոնների (ՏՀԿ) աշխատանքից, մինչև ճակատում տիրող իրավիճակը։ Նախագահը հավելել է, որ ինքը չի կարող ընտրել կողմերից որևէ մեկի դիրքորոշումը. «Ես շատ կցանկանայի միասնություն։ Կողմերն այն չեն գտել։ Եվ սա ոչ միայն նրանց, այլև իմ խնդիրն է։ Չի կարող լինել այնպես, որ մեկը հաղթի, իսկ մյուսը պատասխան տա։ Մենք միասին ենք հաղթում և միասին ենք պատասխան տալիս»։ Միաժամանակ նախագահը հայտնել է, որ Միխայլո Ֆեդորովը մնալու է իր թիմում, սակայն նրա հետագա պաշտոնի կամ կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9614

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով