Տուլայի մարզում 2,8 հազար քառակուսի մետր մակերեսով պահեստ է այրվում։ Այս մասին հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «ԱԻՆ–ը ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շչեկինո քաղաքի Պիրոգովի փողոցում։ Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների` կանչի վայր հասնելուն պես պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 2800 քմ մակերեսով պահեստային տարածքում», – ասված է հաղորդագրության մեջ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:



