Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների 2-րդ և բարձր կուրսերի 30 ուսանողի հնարավորություն կընձեռվի ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ծանոթանալու ոլորտի բարեփոխումներին և Արդարադատության նախարարության ու վերջինիս ենթակայությամբ գործող ծառայությունների, գործակալությունների և ՊՈԱԿ-ների աշխատանքներին։ ««Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 3-14-ը։ Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 25-ը՝ ժամը 22։00-ն։ Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաթուղթ։ Հայտերի ուսումնասիրության փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։ «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։ Հարցերի դեպքում գրել՝ [email protected] էլ․հասցեին կամ զանգահարել 010593920 հեռախոսահամարին»,- նշվում է հաղորդագրությունում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13159

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով