ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն: Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հանգամանքը, ի թիվս այլ հարցերի, Հանրապետության նախագահը հատուկ անդրադարձել է բարձրաստիճան այցերի կարևորությանը՝ հիշատակելով ընթացիկ տարվա մայիսին հաջողությամբ պսակված Նախագահ Մակրոնի պետական այցը Հայաստան, որը նոր լիցք ու բովանդակություն հաղորդեց երկկողմ օրակարգին: Կողմերը քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը՝ թե կենտրոնական և թե տեղական իշխանությունների մակարդակով, ինչպես նաև կարևորվել է համագործակցության խորացումը ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում: Նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացին՝ հատուկ կարևորելով Ֆրանսիայի դերակատարությունն այդ օրակարգում: Հանդիպման ավարտին դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահի այցելության, բարեմաղթանքների և երկկողմ հարաբերությունների խթանման գործում ցուցաբերվող աջակցության համար:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9524

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով