Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին

Քուվեյթի էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 17-ին Իրանը հարվածել է էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանի , որի հետևանքով կայանին լայնածավալ վնաս է հասցվել։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։ Նշվում է, որ Քուվեյթում խմելու ջրի 90%-ը ստացվում է ջրի աղազերծման շնորհիվ, և այդ գործընթացի ցանկացած խափանում կարող է մեծ վտանգ ներկայացնել կյանքի համար։ Գերատեսչությունը նշել է, որ իրանական հարվածից հետո կայանում հրդեհ է բռնկվել, և վնասվել են էլեկտրաէներգիայի արտադրության մեծ թվով բլոկներ։ Հրդեհը մարվել է, աշխատանքներ են տարվում վնասը գնահատելու և կայանի գործունեությունը վերսկսելու ուղղությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով