Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը տարածաշրջանում ձևավորել է անվտանգության նոր ձևաչափ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։ Բայրամովի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, ներառյալ՝ խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը, ստեղծել է կայուն խաղաղության եզակի հնարավորություն։ Ադրբեջանի ԱԳ ղեկավարը վստահեցրել է, որ այսօր երկու երկրների միջև փաստացի խաղաղություն է տիրում, և հավելել, որ վստահության ամրապնդման միջոցառումներն էապես արագացրել են կարգավորման գործընթացը։ Բայրամովը նշել է նաև, որ խաղաղության գործընթացի շրջանակներում մնացած հարցերի լուծումը կապահովի տարածաշրջանի երկարաժամկետ կայունությունն ու բարգավաճումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով