Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով

Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծել են AZAL-ի ուղևորատար ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Այս տարի՝ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և մեր կառավարությունների ու նախարարությունների աշխատանքի շնորհիվ, մենք լուծել ենք 2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL-ի ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքների հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Լավրովը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ժամանակ։ Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9613

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով