Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ երկու երկրներին հաջողվել է հաղթահարել երկկողմ հարաբերություններում առկա բարդ փուլը և լիարժեք նորմալացնել կապերը։ Ըստ Բայրամովի՝ հարաբերությունների այս վերականգնումը հնարավոր է դարձել երկու երկրների ղեկավարների անձնական ջանքերի շնորհիվ։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առկա են ամուր պատմամշակութային կապեր, որոնք հանդիսանում են միջպետական հարաբերությունների հիմքը։



